7953 բանավոր բողոք՝ 2021 թվականի հուլիսի դրությամբ

7953 բանավոր բողոք՝ 2021 թվականի հուլիսի դրությամբ

2021 թվականի հուլիսի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր բողոքների թիվը, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարներին ստացված զանգերը կազմել է 7953: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին խորհրդատվությունների թիվը եղել է 3786, 2016 թվականին՝ 4041, 2017 թվականին՝ 4272, 2018 թվականին՝ 6219, 2019 թվականին՝  9153, 2020 թվականին՝ 10399: