Թուրքիայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարվել

Թուրքիայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը համազգային սուգ է հայտարարել երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

Մինչև փետրվարի 12-ը իջեցվել են դրոշները պետության ամբողջ տարածքում և արտասահմանյան ներկայացուցչություններում:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։

Ստորգետնյան ցնցումների էպիկենտրոնը եղել է Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանը: 

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով մահացել է 3381 մարդ, վիրավորվել՝ 20426-ը, 5775 շենք փլուզվել է։