Իլոն Մասկի ընկերությանը պատկանող ավտոսրահում պայթուցիկներ են հայտնաբերվել

ABC News-ը հայտնում է, որ ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքի Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ պայթուցիկներ են հայտնաբերվել Իլոն Մասկի Tesla ընկերությանը պատկանող ավտոսրահում։ Կասկածելի առարկաները, որոնք ինչպես հետո է պարզվել, եղել են պայթուցիկներ, հայտնաբերվել են մարտի քսանչորսին։ Սակրավորները վնասազերծել են պայթուցիկները։ Տուժածներ չկան։
Հայտնաբերված պայթուցիկների առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Հետաքննությունների Դաշնային բյուրոն էլ հայտարարել է, որ հատուկ խումբ է ստեղծում՝ Tesla-ի դեմ ուղղված միջադեպերի դեմ պայքարելու համար։ Հայտնի է, որ Tesla-ին պատկանող գրասենյակների, դիլերային կենտրոնների վրա հարձակման արդեն 48 դեպք կա արձանագրված ամերիկյան ուժային կառույցներում։
Կարծիքներ