Հայտնի է դարձել Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառը

Հայտնի է դարձել Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառը

Բժիշկները պարզել են, թե ինչից է մահացել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Հիշեցնենք, որ նրա սպանությունը բողոքի հզոր ցույցերի տեղիք էր տվել Միացյալ Նահանգներում՝ ընդդեմ սեւամորթների հանդեպ ռասիստական վերաբերմունքի։

Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, մահվան բժշկական եզրակացության մեջ նշվել է, որ մահը Ֆլոյդի մոտ վրա է հասել մեխանիկական ասֆիքսիայից եւ թթվածնի քաղցից, այսինքն, թե՝ Ֆլոյդը սպանվել է։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ձերբակալման ժամանակ ոստիկանները Մինեապոլիս քաղաքում անհամաչափ ուժ էին կիրառել Ֆլոյդի հանդեպ, զրկելով նրան կյանքից։ Հարուցվել է քրեական գործ երրորդ աստիճանի սպանության հատկանիշներով։ Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է Ֆլոյդը օգնություն կանչում եւ ասում, որ խեղդվում է, սակայն ոստիկանները ուշադրություն չեն դարձնում նրա աղերսներին։