«ՀԱՄԱՍ» խմբավորումը հրթիռային հարվածներ է հասցրել Երուսաղեմին եւ Թել-Ավիվին

«ՀԱՄԱՍ» խմբավորումը հրթիռային հարվածներ է հասցրել Երուսաղեմին եւ Թել-Ավիվին

«ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թեւի մեջ մտնող «ալ Քասամ բրիգադը» հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Երուսաղեմին եւ Թել-Ավիվին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Համաձայն հայտարարության, ի պատասխան Գազայի սեկտորում քաղաքացիական օբյեկտների վրա իրականացվող ավիահարվածների, հրթիռային հարվածներ են հասցվել Թել-Ավիվին եւ Երուսաղեմին։

Նշենք, որ մայիսի 12-ին «ալ Քասամ բրիգադը» ընդհանուր առմամբ 130 հրթիռ է արձակել իսրայելական քաղաքների վրա։