Էջմիածնում պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դուստրը՝ Այծեմնիկը, ամուսնացել է։ Էջմիածինն այդ լուրից փոթորկվել է, քանի որ ԵԿՄ նախկին նախագահի դուստրը ոչ թե ավանդական կարգով է ամուսնացել, այլ «փախել է» իրցու հիմա բնակվում է ամուսնու հետ։ Գրիգորյանը, ասում են, չի համակերպվում այս փաստի հետ եւ հրաժարվում է հայրական օրհնությունը տալ։ Գրիգորյանի դստեր ընտրյալն Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի որդին է։ Իսկ Վազրիկ Գրիգորյանը փոխքաղաքապետ է եղել այն տարիներին, երբ Էջմիածնի «ղեկը» Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի ձեռքում էր: Մանվել Գրիգորյանը դստերը չի ներում մի քանի պատճառով․ նախ, որ, ի հեճուկս իրենց ավանդական ընտանիքի չգրված օրենքների, աղջիկն ամուսնացել է ոչ ավանդական ճանապարհով, եւ երկրորդ՝ Գրիգորյանի ականջին շշուկներ են հասել, որ Վազրիկ Գրիգորյանի ընտանիքը հաշվենկատ ամուսնություն է ծրագրել: Նա կարծում է, որ խնամիները որոշել են Այծեմնիկին հարս բերել եւ «Մանվելի միլիոններով փակել իրենց պարտքերը»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գրիգորյանը հրաժարվում է օրհնություն տալ
Ամենաընթերցված
Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազա...
Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստ...
Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից
Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար ա...
Ովքեր են առաջադրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար․...
ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է, առաջադրվել է իշխանական հինգ պատգա...
×
❮
❯