Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ից դուրս գան. ԱԺ նախագահ

Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկման ես մասնակից չեմ եղել։ Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան։ Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք, մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն»,- նշել է նա։
Կարծիքներ