Ըստ Վանեցյանի՝ Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը

Ըստ Վանեցյանի՝ Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը

«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր վանեցյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու է, ըստ իրեն, քրեական հետապնդման ենթարկվում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը»,-ասաց Վանեցյանը։

Ապա ավելացրեց, որ Վարդազարյանը փորձել է ապահովել դատարանների անկախությունը ոչ միայն իշխանության ներկայացուցիչների ազդեցությունից, այլև այլ մարդկանց, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների: 

«Վարդազարյանի մեղքը, իմ կարծիքով, բացառապես նրա մեջ է, որ փորձել է իրականացնել իր սահամանադրական իրավունքներն ու լիազորությունները, ինչը չի բավարարել այս իշխանություններին, որովհետև վերջին շրջանում մշտապես քայլերը միտված են ընդդիմախոսներին դատարանների միջոցով լռեցնելուն», -նկատեց ԱԱԾ նախկին տնօրենը։