Բանտապահներին հեռացրել են աշխատանքից՝ նացիստական ողջույնի համար

Միացյալ Նահանգներում մի քանի բանտապահներ՝ Արեւմտյան Վիրջինիայից, հեռացվել են աշխատանքից նացիստական ողջույնով լուսանկարի համար։ Այս մասին հայտնում է Vice-ն։ Թրեյնինգի ժամանակ բանտապահները համատեղ լուսանկար են արել պաշտոնական համազգեստով։ Լուսանկարում նրանք միասին նացիստական ողջույն են տվել, իսկ պատին էլ գրված է եղել «Hail Byrd»։ Ըստ Charleston Gazette-Mail-ի, գրությունը վերաբերել է ուսումնական մասի տնօրենին։ Լուսանկարը զայրացրել է նահանգապետ Ջիմ Ջասթիսին։ Նա հայտարարել է, որ նմանատիպ պահվածք թույլ չի տա քրեակատարողական հաստատություններում։ Հայտարարությունից հետո, արդեն մի քանի մարդ հեռացվել է համակարգից, թեեւ նահանգապետը պնդել է, որ լուսանկարում գտնվող բոլոր մարդիկ հեռացվեն։ Ներկայումս ընթանում է քննություն։
Կարծիքներ