Ալիևին ասում է՝ ինչ ուզում ես, կտամ, գնանք թուղթը ստորագրենք

Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ ու այս իշխանության կողմից միակողմանի զիջումներ: Նիկոլ Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ ուզում ես, կտամ, գնանք թուղթը ստորագրենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին,Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին։ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով ու ինչքան այս իշխանություններն ասում են՝ կզիջենք, մենակ մի խփեք, այդքան Ադրբեջանն ավելի լկտի ու ագրեսիվ է դառնում»,- ասել է նա:
Կարծիքներ