Ռուսական գազի ներկրումն արգելելու ուղիներ են փնտրում

Ռուսական գազի ներկրումն արգելելու ուղիներ են փնտրում

Եվրոպացի պաշտոնյաներն ու բիզնեսի ներկայացուցիչները դիտարկում են հնարավոր մեխանիզմները՝ Եվրահանձնաժողովի՝ գործող պայմանագրերով մինչեւ 27 թվականը խողովակաշարային եւ հեղուկացված ռուսական գազի ներկրումն ամբողջապես արգելելու համար։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Ուղղակի սանկցիաների սահմանումը բացառվել է, քանի որ դրա համար անհրաժեշտ կլինի անդամ բոլոր պետությունների հավանությունը, իսկ դա հնարավոր չէ, քանի որ դեմ են Հունգարիան եւ Սլովակիան։

Դրա փոխարեն ԵՄ-ն ամենայն հավանականությամբ արգելքը կսահմանի՝ զրոյական քվոտաներ սահմանելով։ Սպասվում է, որ այս մասին առաջարկը կներկայացվի հաջորդ ամսվա կեսերին։ Դրանից հետո արդեն իրավաբանները կսկսեն փաստաթղթերի անալիզը, որպեսզի բացահայտեն այն բոլոր հնարավորությունները, որոնցով եվրոպական ընկերությունները կկարողանան հրաժարվել ռուսական կողմի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումից, առանց տուգանքներ վճարելու։