Փողոցային անկարգություններից 60 մարդ է տուժել

Փողոցային անկարգություններից 60 մարդ է տուժել

Ավելի քան 60 մարդ է տուժել Բարսելոնայում տեղի ունեցած բախումներից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, 57 հոգին, տուժածներից ունեցել է մարմնական վնասվածքներ, որոնք ստացել է ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով։

Եվս ութ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից 35-ը եղել են Mossos d'Esquadra-ի ներկայացուցիչներ։ Կան նաեւ ձերբակալվածներ։

Ընդհանուր 12 ձերբայալվածից 10-ը Բարսելոնայում են, իսկ 2-ը Լա Ամպոլյա համայնքում, որը գտվնում է Տարագոնա նահանգում։