Պարգեւատրվել են օրենքով

Պարգեւատրվել են օրենքով

Մի քանի օր է քննարկումների առանցքում է մարզպետների՝ սեփական աշխատակազմերին եւ հենց իրենց պարգեւատրելու լուրերը։

«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով այս հարցին, նորմալ է գնահատել մարզպետների պարգեւատրման քայլը․ «Որքանով ես տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները,այլ գործել են օրենքի սահմանում»։

Մակունցը որպես արդարացում համեմատություն է արել նախորդ իշխանության հետ․ «Նախորդ գումարման ԱԺ պատգամավորներն էլ են պարգեւատրումներ ստացել, այլ կառույցներում եւս գործում է այս ինստիտուտը։ Այսինքն՝ մի կառույցի դեպքում դա ընդունում ենք, մեկը ո՞չ»,- զարմանք է հայտնել Մակունցը եւ առաջարկել խնդիրը որոնել ցածր աշխատավարձների ու լավ աշխատողների տիրույթում։