Եվրոպացի հանձնակատարը «տպավորիչ» է որակել «Թումո» կատարած իր այցելությունը 

Եվրոպացի հանձնակատարը «տպավորիչ» է որակել «Թումո» կատարած իր այցելությունը 

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար, հունգարացի գործիչ Օլիվեր Վարհելին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ այսօր այցելել է ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն։

Հանձնակատարը «տպավորիչ» է որակել իր այցելությունը «Թումո»՝ նշելով, որ Եվրոպական Միությունն աջակցում է նորարարական նախաձեռնություններին։ 

«Հայաստան. Տպավորիչ այց Երևանում թվային մեդիայի ուսուցման «Թումո» կենտրոն: ԵՄ-ն աջակցում է նորարարական նախաձեռնություններին՝ օգնելու բացել Հայաստանի ներուժն ու հզորացնել երիտասարդությանը: Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի ներքո դրոշակային առաջնայնությունը կենտրոնանում է թվային փոխակերպության վրա», - իր թվիթերյան էջում գրել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Ավելի վաղ Վարհելին տարածաշրջանային այցերով եղել էր Վրաստանում և Ադրբեջանում։ Այս երկրներում նա անրադարձել է Լեռնային Ղրաաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, ԵՄ աջակցությանը երկրների տնտեսական հարցերին, պատերազմի հետևանքները հաղթահարելու և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության նպատակով ԵՄ քայլերին, Արցախի ականադաշտերի քարտեզների դիմաց հայ գերիների հայրենադարձմանն ու դրանում Վրաստանի կատարած քայլերին։