Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են ռազմական նոր մատակարարումների շուրջ

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են ռազմական նոր մատակարարումների շուրջ

Մոսկվան ու Անկարան բանակցում են ռազմական նոր եւ հեռանկարային սպառազինությունների մատակարարումների շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը, ամփոփելով Անկարայում կայացած Պուտին-Ռոհանի-Էրդողան եռակողմ հանդիպումը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Պուտինը մասնավորապես ասել է, որ նախօրեին Ռուսաստանն ավարտել է Թուրքիային Ս-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը։ ՌԴ նախագահի գնահատմամբ, ռազմա-տեխնիկական համագործակցությունը հաջողությամբ շարժվում է առաջ եւ նոր ու հեռանակարային սպառազինությունների մատակարարման հետ կապված բանակցություններ են ընթանում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ։