Վերականգնվել է արդյոք ըստ մեղադրանքի տապալված սահմանադրական կարգը.Արթուր Ղազինյան

Վերականգնվել է արդյոք ըստ մեղադրանքի տապալված սահմանադրական կարգը.Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյան

Նորաստեղծ «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր-համագումարի կազմակերպիչ, գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Համաձայն ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացության, 2008թ. նախագահական ընտրություններում տապալվել է Հայաստանի հանրապետության սահմանադրական կարգը։

Քանի որ Հայաստանի քրեա-իրավական տեսությունն ու պրակտիկան չունեն այս հանցակազմով կատարված գիտական հետազոտություններ, առավել ևս քննված քրեական գործեր, ինձ, որպես իրավաբանի,
երկու հարց է հետաքրքրում.

1. Վերականգնվել է արդյոք ըստ մեղադրանքի տապալված սահմանադրական կարգը;

2. Եթե այո, ապա երբ և ինչ պայմաններում է տեղի ունեցել ՀՀ սահմանադրական կարգի վերականգնումը։

Հ.Գ. Հարցերը կրում են բացառապես իրավագիտական նշանակություն, վերաբերվում են հատկապես իրավաբաններին։

Հ.Գ. 2 Կարծում եմ դատախազությանն այս հարցում կարող է օգնել <սահմանադրական կարգի տապալման> ոլորտում մասնագիտացած Վահե Գրիգորյանը»։