Զինվորը ուրախ է, երբ ազատ չէ, երբ իրեն ծանրաբեռնում ես․ փոխգնդապետ

Զինվորը ուրախ է, երբ ազատ չէ, երբ իրեն ծանրաբեռնում ես․ փոխգնդապետ

Վերջին շրջանում բանակում զոհերի թվի աճի վերաբերյալ հարց ուղղեցինք փոխգնդապետ Ալբերտ Հովհաննիսյանին․

« Էն ժամանակ, որ մենք ծառայում էինք, Մանվել Գրիգորյանի մոտից խաղաղ ժամանակով ավելի քիչ են մահացել, քան թե այսօր են մահանում, որովհետև տեր ու տիրական չկա։ Նա ինձ ուղարկում էր մի ուղղությամբ՝ մյուսը գնում էր մի ուրիշ ուղղությամբ, և այդպես վերահսկողությունը կատարում էինք զօր ու գիշեր։ Մահվան դեպքեր քիչ էին պատահում։ Մանվել Գրիգորյանին ինչ-որ թերություններ են կցում, բայց ես այդպես չեմ գտնում, որովհետև նա կարողանում էր կառավարել: Ինձ մոտ գոյություն ուներ 3 սկզբունք՝ «отчет, учет и контроль» ։

Հարցրինք՝ նկատի ունի, որ վատ վերահսկողությու՞ն կա․

«Այո։ Էդ որ ասում են՝ «ազատություն», ի՞նչ ազատություն, մեր զինվորը ազատ է, և ազատ չէ։ Նա ուրախ է, երբ ազատ չէ, երբ իրեն ծանրաբեռնում ես։ Երբ տեղ ես ուղարկում, գալիս է, հարցնում ես, նա իրեն ուրախ է զգում»,- ասաց Հովհաննիսյանը։