Ի՞նչ ասեմ, ազիզ ջան, ես. Սամվել Ալեքսանյան

Ի՞նչ ասեմ, ազիզ ջան, ես. Սամվել Ալեքսանյան

«Հրապարակը» զանգահարեց Սամվել Ալեքսանյանին՝ տեղեկանալու, թե նա ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ իր իտալացի գործընկերը եկել է Հայաստան ու ջերմություն իջեցնող դեղեր խմելով՝ վարակել իր կոլեկտիվին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակ ախտորոշված 115-ի դեպքերի հիմնական մասը կամ վերաբերում է Էջմիածնի հայտնի նշանդրեքին, կամ իտալացուն։ 

Նաև նախապես պատրաստվել էինք, որ գործարարը հեռախոսը վերցնելու պարագայում կասի․

«Ալեքսանյանը չի, գնացել է ռայոն»։ Բայց որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ մեր հարցին, «պարոն Ալեքսանյա՞ն», նա ասաց՝ այո՞։ Սակայն լսելով հարցը, թե ինչ է մտածում իր իտալացի գործընկերոջ մասին, Ալեքսանյանն ասաց․«Ի՞նչ ասեմ, ազիզ ջան, ես» և անջատեց խոսափողը։