ՀՀ գլխավոր դատախազը փոխվե՞լ է․․․

ՀՀ գլխավոր դատախազը փոխվե՞լ է․․․

 

Համացանցային աստղ է դարձել ՀՀ գլխավոր դատախազը։ ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված հազարավոր գրառումների, ստատուսների եմ հանդիպում, ովքեր իրենց սերն ու համակրանքն են արտահայտում գլխավոր դատախազի հանդեպ։ Բազմահազար գրառումների մեջ ֆեյքերն այնքան շատ են, որ դժվարանում ես հասկանալ, թե ում է անհրաժեշտ պատմական այս ժամանակաշրջանում այդպես բարձրացնել գլխավոր դատախազի վարկանիշը։ Հազարավոր սմայլիկ սրտիկները, սիրային զեղումները վկայում են, որ ինչ-ինչ շրջանակի «ձեռ է տալիս», որ գլխավոր դատախազը լինի օլիմպոսի բարձունքում։ Եթե գրառում անողները լինեին իրական օգտատերեր, կարելի էր, ինչքան էլ անհնարին լիներ՝ մտածել, որ մարդիկ են, իրենց տեսակետն են հայտնում։ Բայց քանի որ գրառումների մեծ մասը ֆեյքերի ձեռքի գործն է, դա մարդկանց «շախ տալու մի ձև է», ուրեմն պիտի հասկանալ՝ ինչու՞ են ուզում գլխավոր դատախազի վարկանիշը բարձրացնել։

Ուզում եմ ընդամենը հիշեցնել գլխավոր դատախազի մասնագիտական գործունեության ժամանակաշրջանը․

 

ՀՀ Ազգային ժողովի` 15.09.2016 թվականին կայացած նիստի ընթացքում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը: Ա. Դավթյանի թեկնածությունն ԱԺ-ին առաջարկել էր ՀՀ Նախագահը` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի և 103-րդ հոդվածի համաձայն:
2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ 2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ 2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ

2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ

2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ 2000-2006թթ.
Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ինչպես նաև բազմաթիվ գերատեսչական պարգևների։ ՀՀ Նախագահի 2017թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Լավ եք անում, որ գովում եք, բան չեմ ասում։ Բայց պետք է ընդունել, որ  Արթուր Դավթյանը նույն Արթուր Դավթյանն է, ում նախկինից բոլորս ճանաչում ենք։ ՀՀ գլխավոր դատախազը փոխվե՞լ է․․․ Կերտել նոր Արթուր Դավթյան ու ներկայացնել , որ նոր Հայաստանում սիրո, մեծարանքի արժանի նման դատախազներ կան, ընդամենը կարող ենք ասել՝ մենք գիտե՜նք, վայելել ենք, դուք վայելե՜ք․․․  Դա էլ հո ուրիշ բան չի, որ կարմիր ժապավենը կտրեք ու ասեք՝ մենք ենք ստեղծել։

Ինչևէ, նորից նույն հարցը՝ ինչու՞ է բարձրացվում գլխավոր դատախազի վարկանիշը՝ ահռելի քանակությամբ ֆեյքերի միջոցով։ Բնական է, դա արվում է հասարակական կարծիք ձևավորելու համար։ Ամիսներ առաջ նույն բանը կատարվեց Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Ես նույն հարցը տվի՝ ինչու՞ է բարձրացվում Առողջապահության նախարարի վարկանիշը։Ամիսներ են անցել ու ամեն ինչ պարզ է։ Մարդը այնքա՜ն ծրագրեր ունի իրականացնելու՝ գարդասիլից սկսած մինչև․․․ Հասարակական աջակցություն է պետք, որպեսզի մարդիկ չընդվզեն։ Հիմա չմտածե՞լ՝  ինչ ծրագրեր կան կապված գլխավոր դատախազի հետ․․․