Ինչ են ասում ադրբեջանական աղբյուրները՝ Ղարաբաղյան վերջին լարվածության մասին 

Ինչ են ասում ադրբեջանական աղբյուրները՝ Ղարաբաղյան վերջին լարվածության մասին 

Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Արցախում Ադրբեջանի կողմից հրահրված վերջին բախումների հետեւանքով այդ երկրի զինված ուժերը կարողացել են ամբողջական վերահսկողություն հաստատել Ստեփանակերտի շուրջ գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների հանդեպ։ Բաքվում կարծում են, որ օգոստոսյան ռազմական գործողությունը հայկական կողմի համար եղավ գլոբալ ձախողում, որը կարելի է համեմատել Փառուխի բարձունքի գրավման հետ, սակայն ավելի ծավալուն կերպով։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, Փոքր Կովկասի Ղարաբաղի լեռնաշղթայում ռազմավարական նշանակության բարձունքների գրավումը որի ընդհանուր ձգվածությունը եղել է հյուսիսից հարավ մոտ 100 կմ, տեւել է մի քանի ժամից մինչեւ մեկ օր։ Բաքվից տեղեկացնում են, որ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել են մի քանի հայկական դիրքեր, եւ վերցվել ռազմավար զենք եւ մեծ քանակությամբ՝ զինամթերք։ Այդ բարձունքներում վերահսկողություն հաստատելով, Ադրբեջանը ըստ էության առավելություն է ձեռք բերել լեռնաշղթայի երկու կողմերում գտնվող բնակավայրերի եւ ենթակառուցվածքների հանդեպ։

ՀԳ Նկատենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ է ստում եւ ապակողմնորոշում իր հասարակությանը, ուստի այս տեղեկությունները կարող են հեռու լինել իրականությունից: Սակայն դրանք ներկայացնում ենք, որպեսզի տեղեկացնենք, թե ինչ են գրում թշնամու լրատվամիջոցները եւ ինչ է հրամցվում ադրբեջանական հանրությանը: