«Յունայթեդի» ներկայացուցիչները կապ են հաստատել Ռոնալդուի գործակալի հետ

«Յունայթեդի» ներկայացուցիչները կապ են հաստատել Ռոնալդուի գործակալի հետ

Ինչպես հայտնում է հանրահայտ մարզական լրագրող Նոկոլո Շիրան, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ, Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հետ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ավելին, ըստ աղբյուրի՝ «Յունայթեդի» տրանսֆերային հարցերով զբաղվող ներկայացուցիչները կապ են հաստատել Ռոնալդուի գործակալի հետ՝ տեղեկատվություն խնդելով նրանից։ Բանն այն է, որ Ռոնալդուն դեռևս հստակ որոշում չի կայացրել «Յուվեում» մնալ-չմնալու մասով, դեռևս մտածում է։ Պորտուգալացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև ՊՍԺ-ի ղեկավարները, սակայն ասում են՝ եթե Ռոնալդուն որոշի հեռանալ Թուրինից, միանշանակ ընտրելու է հարազատ «Յունայթեդի» տարբերակը։