Ընտրվել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ

 Ընտրվել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է․

«2025թ. փետրվարի 10-ին կայացած ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին ընտրվել եմ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:
Նախ շնորհակալ եմ ինձ քվե տված 620 փաստաբան գործընկերներիս:
Շնորհավորում եմ ընտրված իմ մյուս 11 գործընկերներիս:
Ոգևորված եմ ընդհանուր ժողովի մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշով` ժողովին մասնակցել է 1550 փաստաբան, որոնք բացի խորհրդի անդամների ընտրությունը նաև իրենց քվեարկությամբ ընդունել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարություն»: