Պաշտոնանկ արված նախագահին սպառնում է ապստամբության մեղադրանք 

Պաշտոնանկ արված նախագահին սպառնում է ապստամբության մեղադրանք 

Հարավային Կորեայի՝ Բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն հանցանքների դեմ պայքարի վարչությունը կարող է այդ երկրի ժամանակավորապես պաշտոնանկ արված նախագահ Յուն Սոկ Յոլի դեմ ներկայացնել ասպտամբություն բարձրացնելու փորձի մեղադրանք, ինչն այդ երկրի օրենսդությամբ չափազանց  ծանր մեղադրանք է համարվում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg պարբերականը։

«Մենք որոշել ենք, որ դատախազության համար, որը պետք է ներկայացնի նախկին նախագահին մեղադրանք, ավելի արդյունավետ կլինի համակողմանիորեն ուսումնասիրել հավաքված նյութերը, հարկ եղած դեպքում անցկացնել նոր հետաքննություն, որպեսզի պարզի այս գործի հետ կապված ճշմարտությունը»,- լրատվամիջոցներին հայտնել է վերոնշյալ Վարչության ղեկավարի տեղակալ Լի Ջե Սոնը։ Նշենք, որ Յուն Սոկ Յոլը հրաժարվում է պատասխանել քննիչների հարցերին, որոնք վերաբերում են երկրում ռազմական դրության հայտարարման հետ եւ կասկածի տակ է դնում հետաքննության հիմնավորվածությունը, քանի որ իր գործողությունները համարում է լիովին համապատասխանող Սահմանադրությանը։