Մենք դեռ վախենալու գործողություն չենք կատարել, դա է պատճառը, որ առայժմ չեն վախենում

Մենք դեռ վախենալու գործողություն չենք կատարել, դա է պատճառը, որ առայժմ չեն վախենում

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը համաձայն չէ, թե պատգամավորները հակասահմանադրական գործընթաց են իրականացրել մի քանի օր առաջ քաղաքացիների հետ շրջափակելով դատարանների մուտքերը, նա ասում է, որ պատգամավորներն այդ ակցիային մասնակցել են օրինականությունը պահպանելու, ինչու ոչ՝  իրենց ընտրողներին հուզող հարցերը լսելու համար.«Պատգամավորները չեն գնացել դռներ փակելու, գնացել են, որ հետեւեն  օրինականության պահպանմանը, գնացել են, որ հանկարծ խժդժություն չլինի, հանկարծ  ինչ-որ դատավոր, որ ցանկանա մուտք գործել, իր նկատմամբ բռնություն կիրառվի եւ առհասարակ։ Նամանավանդ մարդիկ գնացել են հատկապես այն վարչական շրջանները, որտեղից ընտրվել են ու ստացվել է, որ մարդիկ, օրինակ, ինձ Էրեբունի շրջանից 2 հոգի խնդիր են բարձրացրել եւ հիմա ես փորձում եմ դրանց լուծում տալ», ասել է նա։

Պատգամավորն ասում է, որ ժողովուրդը չի կարող հակասահմանադրական ակցիա անել։ Դիտարկմանը, որ  Նիկոլ Փաշինյանի կոչով են դռներ փակվել, խոչընդոտվել է դատավարական գործընթացներ, Փամփուխչյանը տարակուսել է.․«Ո՞րն է այստեղ հակասահմանադրական»: Այն, որ գործադիր իշխանությունը խոչընդոտել է դատականի աշխատանքը․.«Իսկ հակասահմանադրական չէ՞, որ ժողովուրդը չունի բավարար չափով վստահություն դատական իշխանության նկատմամբ։ Հենց սրանից ելնելով է, որ մի քանի ժամանոց ակցիա է կազմակերպվել, որն իրենից ոչինչ չի ներկայացնում»։ Դիտարկմանը, որ դատավորները կարծես չվախեցան այդ ակցիայից, դրա վկայությունը նրանց հայտարարություններն են.․«Պետք էլ չի վախենան, մենք դեռ վախենալու գործողություն չենք արել եւ դա է պատճառը, որ առայժմ չեն վախենում»։ Իսկ ե՞րբ եք անելու «վախենալու» գործողություններ.․«Դուք սադրիչ հարց եք տալիս,դուք հարցրեցիք,  ես էլ ասում եմ, որ վախենալու գործողություն չենք արել։ Վախենալու բաներ իրենց նկատմամբ նախկինում են արել, դրա համար էլ լուռումուննջ դակել են՝ ձեւավորելով այս անվստահության մթնոլորտը»։ Պատգամավորի համոզմամբ դատաիրավական բարեփոխումների պրոցսեի սկիզբը դրված է, արդյունքը լինելու է Փաշինյանի թվարկած հինգ կետերի իրագործումից հետո։