Նոր մանրամասներ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից

Նոր մանրամասներ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից

Նախօրեին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 26 մարդ։ Այս մասին հայտնում է «Կյոդո» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,7 բալ։ Խափանվել է էլեկտրամատակարարումը մի շարք շրջաններում։ Միայն Յամագատա պրեֆեկտուրայում տուժել է 17 մարդ։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։