Մանրամասներ Նուբարաշենի դեպքից
Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են ստացել 17 տարեկան երկու պատանի:
17-ամյա պատանիների հետ վիճաբանել են նույն փողոցի բնակիչ երեք եղբայրներ, որի ընթացքում էլ 23-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել պատանիներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:
Կարծիքներ