Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը. Քիմ Քարդաշյան

Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը. Քիմ Քարդաշյան

Ամերիկյան հեռուստաատղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջի «story» բաժնում գրառում է կատարել՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հետ կապված վերջին իրադարձություններին։ Լուրերն ապակողմնորոշում են․ սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը։ Դրան ուղեկցում է կանխատեսելի ապատեղեկատվական արշավ: Ադրբեջանն արգելափակել է սոցիալական լրատվամիջոցները՝ բացառությամբ պատերազմի քարոզչության: Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա և միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար»,- գրել է Քիմ Քարդաշյանը։ Հեռուսատաաստղն իր գրառմամբ կոչ է արել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զինյալներ չուղարկել։