Պետք է արագ վերականգնվել. Սիրոշոն լողափից լուսանկար է հրապարակել

Պետք է արագ վերականգնվել. Սիրոշոն լողափից լուսանկար է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել լողափից՝ կից գրելով.

«Shady’s back! Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետևել, որ չվնասի կերակրելուն, բայց պետք է արագ վերականգնվել որովհետև առաջիկայում ելույթներ կան))

Բեմի մարդկանց ու սպորտսմեն կանանց ամենամեծ խնդիրներից)) Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների ու հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: ))

Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու»: