ԱԽՔ-ը հաց է կիսում Վիտալի Բալասանյանի հետ, ում խուլիգան է անվանում․․․

 ԱԽՔ-ը հաց է կիսում Վիտալի Բալասանյանի հետ, ում խուլիգան է անվանում․․․

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասին։ Գրառումը կարդացողներին կարող է թվալ, թե Արմեն Գրիգորյանն ու Վիտալի Բալասանյանը մի հող ու ջրից չեն։ Հենց սկզբից ասեմ, որ Արմեն Գրիգորյանը Արցախի Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից է։ Ավարտել է Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Արմեն Գրիգորյանը բախտ է ունեցել հերոսի հետ «հաց կտրել»։ Բախտ ունենալը պատահական չեմ օգտագործում, նայեք ԱԽՔ-ի երանավետ ու հեզ դեմքին և չեք զարմանա բառի գործածման համար։  Արցախում սրբություն է «իրար հետ հաց կտրելը»։ Այսպիսի ասացվածք ունեն՝ Հացը`սուլթան, ճուրը` վեզիր, մնացածը` կիզիր-միզիր (Հացը՝ թագավոր է, ջուրը՝ վեզիր է, մնացածը՝ գզիր-մզիր): Այդքան բարձր են գնահատում իրար հետ «հաց կիսելը» ու անպատվություն են համարում «իրար հետ հաց կտրելն ու իրար տակ քանդելը, իրար դավաճանելը»։ 

Ֆեյսբուքում լուսանկար է հայտնվել, թե ինչպես է Արմեն Գրիգորյանը սրբոց սեղանի շուրջ «հաց կտրում» Վիտալի Բալասանյանի հետ, հետն էլ գրառում են արել։ Գրառումը չեմ տեղադրում, վիրավորական է, բայց իմաստը սա է՝ բա խի ես հաց կիսում խուլիգանի հետ, թե դու չգիտես, որ հաց կիսելը սուրբ գործա, թեկուզ դու սրբությունից զուրկ անաղուհաց քրդի ․․․ ես։

Հիշեցնենք Արմեն Գրիգորյանի գրառումը Վիտալի Բալասանյանի մասին․

Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:

Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ:

Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում:

ՀԳ Հիշեցնեմ պաշտոնյային, որ խելացի արցախցիները մի լավ ասացվածք էլ ունեն․ Փուլը, պաշտոնը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում: (Փողը, պաշտոնը մարդուն երկինք է տանում, մեկ էլ էնտեղից ցած գցում):