Հայտնի են մոլորակի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիսները

Հայտնի են մոլորակի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիսները

Հայտնի է դարձել, թե ովքեր են հանդիսանում մոլորակի այն 10 ֆուտբոլիստները, որոնք համարվում են ամենաթանկ վճարվողները ընթացիկ տարում։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։ Ըստ հրապարակման, ընթացիկ տարվա համար ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստների տասնյակը ղեկավարում է Նեյմարը։ Նա այս տարվա հունվարին գնահատվել է 229 միլիոն եվրո։ Երկրորդ հորիզոնականում Կիլիան Մբապեն է, որը գնահատվել է 215 միլիոն եվրո եւ եռյակը եզրափակում է Լիոնել Մեսսին, ով գնահատվել է 203 միլիոն եվրո։ Տասնյակում են նաեւ Մուհամմեդ Սալահը, Հարի Քեյնը, Էդեն Ազարը, Քեյվին դե Բրյունեն, Անտուան Գրիզմանը, Պոլ Պոգբան եւ Ֆիլիպեն։