Ամենահարուստ մարդն ունի նոր ընկերուհի

Ամենահարուստ մարդն ունի նոր ընկերուհի

«Ամազոն» ընկերության ղեկավար Ջեֆֆ Բեզոսին պապարացիները բռնացրել են հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի ընկերակցությամբ՝ Ուիմբլդոնի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է People-ը։ Այսպիսով Բեզոսը պարարտ սնունդ տվեց այն խոսակցություններին, որ արդեն գտել է իր նոր սիրուն ու էլ ազատ չէ։ Բեզոսի ու Սանչեսի սիրավեպի մասին խոսակցություններ սկսվել էին դեռ այս տարվա հունվարից, երբ նա հայտարարել էր, որ ամուսնալուծվում է։ Մամուլը դեռ այն ժամանակ գրեց, որ հենց Սանչեսի հայտնվելն է, որ պատճառ է դարձել մորոլակի ամենահարուստ մարդու ամուսնալուծմանը։