Հրայր Թովմասյանի մահը գուժող սերժանտը ակադեմիայի ուսանող է

Հրայր Թովմասյանի մահը գուժող սերժանտը ակադեմիայի ուսանող է

Այսօր ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ Հրայր Թոմասյանի հասցեին սպառնալիք հնչեցրած ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, իսկ սպառնալիքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։

Ոստիկանությունից տեղեկացանք, որ սերժանտ Վազգեն Սիմոնյանը ոստիկանության ակադեմիայի կուրսանտ է, սերժանտ զինվորական կոչմամաբ։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյան անվամբ մեկի գրառման պատկերը, որում վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանից հետո հաջորդն ինքն է լինելու: