Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ ունի

Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ ունի

Քիչ առաջ տեղեկացանք, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում 15-20 րոպե շարունակ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի դիրքապահների միջեւ։ Սյունիքից մեզ հայտնեցին, որ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմը նախնական տվյալներով երեք զոհ եւ բազմաթիվ վիրավորներունի: Նախնական տեղեկություններով, վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։ Մեզ ասացին, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռեւս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից։

Հիշեցնենք, որ մարտի 31-ից ադրբեջանցիները զավթել են Տեղ գյուղի մոտ 80 հեկտար արոտավայրեր ու այգիներ եւ ինժեներական աշխատանքներ են իրականացնում՝ դիրքավորվելով ՀՀ սուվերեն տարածքում։ Հրաձգության նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, որը կրակել է հայկական կողմում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր դիրքապահների վրա: Հայ զինվորականները պատասխանել են նրանց: Զոհեր կան նաև ադրբեջանական կողմում:

Քիչ առաջ Պն-ն հաղորդագրություն տարածեց, որում նշված է.

«Ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանը կրակ է բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող Հայաստանի զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ»: