Տիեզերական սեւ խոռոչը, որը լուսանկարվել է, արդեն անուն ունի

Տիեզերական սեւ խոռոչը, որը լուսանկարվել է, արդեն անուն ունի

Առաջին անգամ լուսանկարված տիեզերական սեւ խոռոչն ունի անուն։ Այն կոչվում է հավայան լեզվով՝ Powehi, որ թարգմանվում  է որպես «անսահման արարչության զարդարուն սեւ աղբյուր»։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, այս անվանումը իր արմատներով հասնում է 18-րդ դար, ժողովրդական բանահյուսական Kumulipo վիպերգին, որը պատմում է տիեզերքի արարչության մասին։ Բանասիրական հայտնագործության հեղինակը Հիլո քաղաքի Հավայան համալսարանի պրոֆեսոր Լարի Կիմուրինն է։ CNN-ը նկատում է, որ այս անվանումը լիովին արդարացված է, քանի որ խոռոչը ֆիքսած ութ աստղադիտակներից երկուսը գտնվում են հենց Հավայան կղզիներում։