Էջմիածնում կրակոցներ են հնչել․ կա տուժած

Էջմիածնում կրակոցներ են հնչել․ կա տուժած

Այսօր էջմիածնում կրակոցներ են հնչել։ Այս մասին մեզ տեղեկացնում են Էջմիածնի մեր աղբյուրները։ Ոստիկանությունից «Հրապարակին» փոխանցեցին, որ ժամը 11-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով տղամարդ է բերվել ԲԿ։

Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանատանը։ Այս պահին ոստիկանության խմբերը դեպքի վայրում են, ընթանում է դեպքի նախաքննություն։ Դեռևս բերման ենթարկվածներ չկան։

Կրակոցների վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից, սակայն նա ասաց, որ կրակոցների վերաբերյալ դեռևս որևէ բան չի լսել։