ԱԱԾ-ն առաջիկայում մանրամասներ կհայտնի Հրայր Թովմասյանի ընտանիքին կանչելու վերաբերյալ

ԱԱԾ-ն առաջիկայում մանրամասներ կհայտնի Հրայր Թովմասյանի ընտանիքին կանչելու վերաբերյալ

Այսօր հրապարակում եղավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը վաղը ԱԱԾ է կանչել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տարեց հորն ու 2 դուստրերին։ Ավելի ուշ մենք գրեցինք, որ Թովմասյանի հայրն հայտնել է, որ վատառողջ է եւ չի կարողանա ներկայանալ, մինչդեռ ԱԱԾ-ականները ասել են, որ իրենք կգնան նրանց տուն։

ԱԱԾ-ից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ գործի շրջանակում են հրավիրել Թովմասյանի ընտանիքին եւ ի՞նչ նպատակով, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ ոչինչ ասել չեն կարող, առաջիկայում մանրամասներ կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ։