Տղամարդը եկեղեցում 3 հոգու գնդակահարել է Բրազիլիայում

Տղամարդը եկեղեցում 3 հոգու գնդակահարել է Բրազիլիայում

Զինված տղամարդը Բրազիլիայի Պարակատու քաղաքում եկեղեցում գնդակահարել է երեք մարդու։ Այս մասին հայտնում է Correio Braziliense-ը։ Ըստ հրապարակման տվյալների, մինչեւ եկեղեցի ուղեւորվելը, նա նաեւ հասցրել էր սպանել իր հարսնացուին՝ վերջինիս տանը։ Տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ տղամարդուն հնարավոր է եղել վնասազերծել, քանի որ եկեղեցու մոտակայքում եղել են ոստիկաններ, որոնք պարեկային ծառայություն են իրականացրել։ Պարզվել է, որ հանցագործը 39 տարեկան է, ռազմաօդային ուժերի նախկին զինվորական։ Նա հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահները նյութեր են նախապատրաստում չորս մարդու մահվան մեջ նրան մեղադրանք առաջադրելու համար։