Մարսի վրա հնագույն լճերի հետքեր են հայտնաբերվել

Գիտնականները պարզել են, որ Մարս մոլորակի վրա ալեբախության հետքեր են հայտնաբերվել, որոնք վկայում են, որ հնագույն ժամանակներում «Կարմիր մոլորակի» վրա սառույցից ազատ ջրամբարներ են եղել։ Ալեբախության հետքերը թվագրվում են 3,7 միլիարդ տարով, երբ Մարսի կլիման եղել է բավական խիտ ու տաք, որպեսզի այնտեղ մակերեւույթին հնարավոր լիներ հեղուկ ջրի գոյություն ունենալը։ Այս մասին հայտնում է Science Advances պարբերականը։
Նման ալիքների հետքերը կարող էին առաջանալ մինչեւ երկու մետր խորության ծանծաղ ջրային ռեզերվուարներում, քամու եւ ջրի ազդեցությամբ, նշում են գիտնականները։ Ալեբախության հետքերը հայտնաբերվել են երկու տարբեր ապարաշերտերում, ինչը վկայում է, որ դրանք առաջացել են տարբեր ժամանակներում։ Գիտության մեջ ընդունված կարծիք կա, որ Մարսի կլիման եղել է ավելի չոր ու ցուրտ, սակայն վերջին հայտնագործությունները, որոնք վկայում են, որ Մարսի մակերեւույթին հեղուկ ջուր է եղել, վկայում է այն մասին, որ իրականում Մարսի կլիման եղել է ավելի խիտ ու տաք։
Կարծիքներ