Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար

Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար

Խոյ․ Աստղերը հուշում են, որ լավ լուրեր կստանաք հատկապես ֆինանսական հարցերի հետ կապված։ Կարող եք խոշոր գնումներ պլանավորել, ձեռնտու պայմաններում ինչ որ գույք ձեռք բերելու հետ կապված բանակցություններ սկսել։ Ամեն դեպքում ճիշտ է, որ կենտրոնանաք ձեր գործերի վրա։

Ցուլ․ Այսօր ձեզ հատկապես պետք կգա արագ արձագանքման ու ակնթարթային որոշումներ կայացնելու կարողությունը։ Առաջացող խնդիրները հենց նման կերպ է հնարավոր լուծել։ Երեկոյան արդեն, կարող եք մի փոքր թուլանալ, օրվա արագ ռիթմից։

Երկվորյակներ․ Ոչ մի կերպ թույլ մի տվեք, որ ձեզ անվանարկեն ու հեղինակազրկեն։ Փորձեր կլինեն իհարկե։ Հատկապես այսօր։ Ամենալավ ելքը կլինի հնարավորինս հեռու մնալը մարդկանցից, որոնց կարող ենք ներքաշել ձեզ բարդ իրավիճակների մեջ։

Խեցգետին․ Հիանալի օր է այն բանի համար, որ ուշադրություն դարձնեք ձեր դիետային։ Սնվեք առողջ մթերքներով ու այդ կերպ կանխած կլինեք շատ հիվանդություններ։ Կարեւորը չափը չկորցնելն է, նույնիսկ առողջ մթերքներով սնվելիս։

Առյուծ․ Այսօր ձեր խոսքերը այնքան էլ հասկանալի չեն լինի շրջապատին ու միշտ կարիք կունենաք հավելյալ բացատրություններ տալու, որոնք կազդեն ձեր վրա։ Հնարավոր է, որ այլ անձինք էլ ձեր խոսքերը փոխեն ըստ իրենց կամեցածի մեկնաբանել, ինչը ձեզ մոտ կառաջացնի զայրույթ։ Կնեղսրտվեք։ Նորմալ վերաբերվեք, նման դրությունը երկար չի տեւի եւ շուտով կուզենան նաեւ ձեր տեսակետը լսել։

Կույս․ Օրը հարմար է ցանկացած տեսակի գործեր կատարելու համար։ Շրջապատի հետ հարաբերությունները ներդաշնակ են։ Կարող եք մի փոքր թուլանալ։ Առաջիկայում լարված օրեր են սպասվում եւ ուժերը վերականգնելու կարիք կունենաք։

Կշեռք․ Այսօր դուք տեսնում ու զգում եք այն, ինչ մյուսների համար պարզապես հասանելի չէ։ Այդ զգացողության շնորհիվ ինքներդ ձեզ համար շատ արժեքավոր բաներ կբացահայտեք, որոնք կպայմանավորեն ձեր հետագա գործողությունները։

Կարիճ․ Օրը կանցնի հանգիստ ու անվրդով։ Նույնիսկ կզարմանաք օրվա նման ընթացքից։ Փոքր ֆինանսական խնդիրներ կունենաք, որը հետեւանք է շռայլության։ Անցեք խնայողական ռեժիմի։ Հնարավոր է գործանական հետաքրքիր առաջարկներ ստանաք։ Մինչ որոշում կայացնելը, լավ ծանրութեթեւ արեք։

Աղեղնավոր․ Այսօր կարող եք զբաղվել ձեր առողջական ընդհանուր վիճակով։ Դրանք ձեզ համար մեծապես օգտակար են։ Եթե նախկինում հիվանդացել եք, ապա այսօր կզգաք, որ սկսվել է վերջնական ապաքինումը։

Այծեղջյուր․ Օրը հարմար է թուլանալու եւ հանգստանալու համար։ Ամեն բան լավ է, ու հասցրել եք անել այն ամենը, ինչը պլամավորել էիք աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Երեկոն կարող եք նվիրել գարեջրի գավաթի ընկերակցությամբ անցկացնելուն։

Ջրհոս․ Օրվա ընթացքում խստագույնս պահպանեք կարգապահությունը, ճշտապահությունը եւ եղեք ուշադիր։ Հեռու մնացեք նոր պայմանավորվածությունները։ Ստուգեք դաշնակիցների ու համախոհների հուսալիությունը։

Ձկներ․ Այսօր սիրային հարցերում հատկապես, օրը խոստանում է լինել արգասաբեր։ Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ դրվի այսօր։ Հետաքրքիր ու հաճելի նորություններ կստանաք հեռվում գտնվող հարազատ մարդկանցից։