Հույն-թուրքական հաջորդ հանդիպումն Աթենքում. ի՞նչ են քննարկել

Հույն-թուրքական հաջորդ հանդիպումն Աթենքում. ի՞նչ են քննարկել

Այսօր Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում կայացավ Հունաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև հետախուզական հարցերի շուրջ բանակցությունների 61-րդ փուլը։

Հաղորդում է հունական «Ի Կատիմերինի» թերթը։

Հունական պատվիրակությունը ղեկավարել է փորձառու դիվանագետ, ՀՀ ազգային հետախուզական գործակալության նախկին տնօրեն, ՀՀ Վարչական բարեփոխումների և Էլեկտրոնային կառավարման նախկին նախարար Պավլոս Ապոստոլիդիսը (պատվիրակությունը ղեկավարում է 2010 թվականից), Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ Ալեքսնադրոս Կույուն և Իֆիգենիա Կանարան:

Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը և ԱԳՆ Միջերկրական ծովի արևելյան հատվածի հարցերով բաժնի ղեկավար Չագաթայ Էրչիյեսը, ԱԳՆ ներկայացուցիչ Բարըշ Քալքավանը, ԹՀ նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ 

Հունական «Տա Նեա» թերթը գրել է, որ թուրքական պատվիրակությունն իր հույն զրուցակիցներին է ներկայացրել թուրքական օրակարգի ամբողջ մասը: Խոսք է գնացել Էգեյան կղզիների ապառազմականացման, Էգեյան ծովի փոքր կղզիների (թուրքական կողմը կասկածի տակ է դնում դրանց նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը և այդ հատվածն անվանում «գորշ գոտիներ») կարգավիճակի մասին, թուրքական պատվիրակությունը սեղանին է դրել օդային տարածքի, փախստականների ու ներգաղթյալների հոսքերը վերահսկելու գործիքակազմ ստեղծելու հարցերը։

Թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը, հղում անելով Անկարայում իր դիվանագիտական ​​աղբյուրներին, գրել է, որ երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունեցել «Դոլմաբահչե» պալատում:

«Հանդիպման մասնակիցները գնահատեցին բանակցային գործընթացի նախորդ 60 փուլերի արդյունքները: Մտքերի փոխանակություն տեղի ունեցավ տարածաշրջանում տիրող իրավիճակի, վերջին գործընթացների և մարտահրավերների լուծման հնարավոր քայլերի վերաբերյալ: Որոշվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Աթենքում»,- գրել է գործակալությունը։

«Ակնկալվում է, որ այս բանակցություններից քիչ արդյունք կլինի, քանի որ Թուրքիան պնդում է, որ չի ցանկանում հետեւել միջազգային սովորական օրենքին՝ Միավորված ազգերի կազմակերպության «Ծովային իրավունքի մասին» խարտիային, քանի որ այն չի նպաստում Անկարայի մաքսիմալիստական նկրտումներն ու «Կապույտ հայրենիք» գաղափարին»,- գրել է «Գրիք Սիթի Թայմզ» կայքը:

Հիշեցնենք, հույն-թուրքական հարաբերությունները բավականին սրվել են Էգեյան ծովի կղզիների, Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նկրտումների, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներ կատարելու պատճառով։

ՆԱՏՕ-ի երկու անդամները քիչ առաջընթաց են արձանագրել 2002-ից 2016 թվականներին ընթացող բանակցությունների 60 փուլերում: