Դեւիդ Բեքհեմը սկսել է զբաղվել մեղվաբուծությամբ

Դեւիդ Բեքհեմը սկսել է զբաղվել մեղվաբուծությամբ

Daily Mail պարբերականը գրում է, որ Դեւիդ Բեքհեմը վերադարձել է գյուղական կյանքին։ Մասնավորապես, ըստ հրապարակման, նախկին ֆուտբոլիստը, տեւական ժամանակ Մայամիում մնալուց հետո, տեղափոխվել է Մեծ Բրիտանիա եւ նվիրվել գյուղական կյանքին եւ գյուղական գործերին։ Օրերս նա սոցկայքերում հրապարակել է մի քանի լուսանկարներ եւ տեսանյութ, որտեղ երեւում է, որ նա խնամում է մեղուներին իր այգում՝ Քոթսուոլդի իր տանը։ «Բարեւ անուշիկներս, ես տանն եմ ես սիրում եմ գարունը»,- այսպես է դրանք մակագրել Բեքհեմը։

Պարբերականը նշում է, որ նախկին ֆուտբոլիստը սկսել է զբաղվել մեղվաբուծությամբ դեռ կորոնավիրուսային ինֆեկցիայի սկզբում։ այն ժամանակ նա ձեռք էր բերել փեթակներ եւ սկսել զբաղվել մեղրատու մեղուներով։

Վերջին շրջանում էլ նա կիսվել է այդ ոլորտում իր հասած հաջողություններով։ Մարզիկի մտերիմները նշել են, որ Բեքհեմը մտադիր է իր հոբբին դարձնել բիզնես եւ թողարկել օրգանական մեղքր D Bee, Seven Honey եւ Goldenbees ապրանքանիշների ներքո։