ԱՄՆ-ում հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՄՆ-ում հայտարարվել է արտակարգ դրություն

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է հրամանագիր, որով Միացյալ Նահանգներում, կապված հարավային սահմաններում տիրող դրության հետ, հայտարարվել է արտակարգ դրություն։

Նշենք, որ այս կերպ նա կկարողանա շրջանցել Կոնգրեսին եւ ստանալ ամերիկա-մեքսիկական սահմանին սահմանային պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը։