Մենք ապացուցեցինք, որ անհնարին թվացողը հնարավոր է

Մենք ապացուցեցինք, որ անհնարին թվացողը  հնարավոր է

Արարատի մազրզպետ Գարիկ սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Hakob Simidyanի, Նիկոլ Փաշինյանի և Zaven Margarianի հետ շրջում էինք Արարատի մարզի համայնքներով և մեր քաղաքացիներին ներկայացնում #ՔՊ կուսակցության ծրագրերը, մեր առաջիկա անելիքները, կարճ ասած՝ կուսակցաշինության գործով էինք զբաղված։

Հիշում եմ, #Ոսկետափում հավաքված մեր հայրենակիցները պահանջում էին օր առաջ, թեկուզ քաղաքական սպանության միջոցով, ազատվել Սերժ Սարգսյանից, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց համբերատար համոզում էր, որ դա չէ ճիշտ ուղին, այլ պետք է համակարգային փոփոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, իսկ եթե չստացվի, ապա հնարավոր է ժողովրդի ցանկությունը իրականացնել և գործող իշխանություններից ազատվել ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով։

Հենց այդ տարի աշնանը #ՆորԿյանք համայնքի ղեկավարի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակով մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնարին թվացողը հնարավոր է, եթե կարողանում ես ճիշտ կիրառել #թիմ, #ծրագիր, #վերահսկողություն բանաձևը։
Այս ամենը լուրջ կարծրատիպ կոտրեց մեր քաղաքական իրականության մեջ և ճանապարհ բացեց դեպի 2018թ. պատմական իրադարձություններ, որին ընդառաջ մենք հաստատ քայլերով գնում էինք»։