Որ տեսակի յուղն ընտրել տապակայի համար․ խորհուրդ է տալիս սննդաբանը

Որ տեսակի յուղն ընտրել տապակայի համար․ խորհուրդ է տալիս սննդաբանը

Սննդաբան, գաստրոէնթերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բրեժնեւան կարծում է, որ տապակայի համար սերուցքային կարագի օգտագործումը այնքան էլ օգտակար չէ։ Այս մասին նա ասել է Sputnik-ի հետ զրույցի ընթացքում։ Ըստ Բրեժնեւայի, ամենից լավը տապական չոր թավայով կամ գրիլում անելն է։ Սակայն շատերը նախընտրում են տապակա անել սերուցքային կարագով։ Եթե սերուցքային կարագը թարմ վիճակում անվտանգ է, ապա տապակայի դեպքում ցանկալի է սերուցքային կարագից խուսափել։ Նույնպես եւ խոզաճարպի պարագայում, թեեւ անվտանգ է, սակայն բարձր ջերմային մշակում անցնելիս դառնում է չափազանց կալորիական։ Ամենից հարմաը ձիթապտղի յուղն է, քանի որ այս տեսակի յուղը միակն է, որ բարձր ջերմային մշակման ժամանակ ազատ ռադիկալներ չի առաջացնում, նշում է Իրինա Բրեժնեւան։