Եկեք մի մարդու պես պահենք որոշվածը

Եկեք մի մարդու պես պահենք որոշվածը

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«ՄԻԱՍԻՆ

Մի բան եմ ուզում ասել: Ինչքան ուզենք կարող ենք կատակել, խոսել, տարբեր կարծիքներ ունենալ: Քանի որ պետությունը, որը պատասխանատու է բոլորիս համար, որոշում է դուրս չգալ տնից, ուրեմն մի մարդու պես եկեք պահենք որոշվածը:

Մենք բոլորս միասնական ենք ուզում ապրել, քաղաքացիական հասարակություն ենք ցանկանում ունենալ, որը դեռ նոր պետք է կայանա: Մենք կարող ենք միասին պայքարել, պատերազմել, երկիր, քաղաք ու գյուղ կառուցել, կարող ենք միասին զրկանք և ուրախություն ապրել, միասին հաղթահարել ցանկացած դժվարություն: Այսօր միասնական լինելը շատ ավելի կարևոր է քան, ամեն մեկիս անհատական վերաբերմունքն ու կարծիքը կատարվելիքի վերաբերյալ:

Մենք դեռ չգիտենք և չենք հասկանում, թե այս ամենը ինչ համաշխարհային շարժ է, չգիտենք ինչ տնտեսական ու աշխարհաքաղաքական փոփոխություններ են սպասվում վաղը, բայց ամեն դեպքում մեր միասնականությունը կօգնի միասին դուրս գալ վիճակից:

Մեկ ամիս առաջ գրել էի, որ այսօր` այնպիսի ժամանակ ենք ապրում, երբ բոլոր ազգերն ու պետությունները պետք է իրենց կենսական խնդիրները լուծեն ինքնուրույն, առանց ոչ մեկի վրա հույսը դնելով:

Մեզ բոլորիս համբերություն և առողջություն եմ մաղթում»: