Թեհրան-Բաքու հարաբերությունները սերտանում են

Թեհրան-Բաքու հարաբերությունները սերտանում են

Թեհրանում հունվարի 22-23-ին տեղի կունենա Իրանա-Ադրբեջանական տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստը։ Քննարկումների օրակարգում կլինեն տնտեսական գործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք իրանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։

Հանձնաժողովն իրանական կողմից կնախագահի Տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիգը, ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ Հիմնական քննարկումները տեղի կունենան հունվարի 22-ին։ Հունվարի 23-ին կստորագրվի համագործակցության ամփոփիչ հուշագիր։