Ահաբեկչության ռիսկի բարձրագույն աստիճան է սահմանվել 

Ահաբեկչության ռիսկի բարձրագույն աստիճան է սահմանվել 

Նորվեգիայի  ոստիկանությունը սահմանել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն աստիճան՝ Օսլոյի գիշերային ակումբներից մեկում հնչած կրակոցներից հետո։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրաձիգը, որը ձերբակալվել է ակումբում տեղի ունեցած դեպքից հետո, հայտնի է իրավապահներին «բռնության գործողությունների եւ սպառնալիքների իր երկար ցանկով»։

Նշենք, որ հարձակումը տեղի է ունեցել նորվեգական մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում՝ դառնալով երկու մարդու մահվան եւ եւս տասնչորս մարդու՝ տարբեր ծանրության մարմնական վնասվածք ստանալու պատճառ։