Վարչապետը հերթական պաշտոնյային է ազատել աշխատանքից

Վարչապետը հերթական պաշտոնյային է ազատել աշխատանքից

Հերթական պաշտոնանկությունն է տեղի ունեցել կառավարությունում։ Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր էլ իր հրաժարականի մասին տեղեկացրել էր Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։

«Դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետրոսյանը։