Հեռախոսազրույց են ունեցել Լավրովը, Բայրամովն ու Չավուշօղլուն 

Հեռախոսազրույց են ունեցել Լավրովը, Բայրամովն ու Չավուշօղլուն 

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր են փոխանակել ռեգիոնում ներկայումս ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Անդրադարձ է կատարվել հետկոնֆլիկտային իրականության պայմաններում Ադրբեջանի կատարած աշխատանքին։ Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նաեւ՝ Բայրամով -Չավուշօղլու՝ Ստամբուլում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ նախատեսվող հանդիպման հարցը։