Բռնության պատճառը ոչ թե այն է, որ նա կին է, այլ այն, որ նա իր կինն է

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շեշտադրումներ է արել խտրականության և բռնության միջև սահմանազատման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ խտրականությունը չպետք է նույնացվի բռնության հետ, քանի որ այն վերաբերում է անհիմն տարբերակված վերաբերմունքին մարդկանց նկատմամբ՝ ելնելով նրանց որոշ հատկանիշներից։
Նախարարը նշեց, որ խտրականությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ սեռով, տարիքով, գաղափարներով, սեռական կողմնորոշմամբ և այլ առանձնահատկություններով։ Նա հայտնեց, որ Արդարադատության նախարարությունը ներկայումս մշակում է իրավահավասարության և խտրականության արգելքի ուղղությամբ նոր ռազմավարություն, որը միտված է պաշտպանել բոլոր անձանց՝ անկախ նրանց անձնական կամ սոցիալական հատկանիշներից։
Խոսելով ընտանեկան բռնության մասին՝ Գալյանը պարզաբանեց, որ նման դեպքերում խնդիրը ավելի շատ կապված է անձնական հարաբերությունների հետ, այլ ոչ թե խտրականության դրսևորման։ Նրա կարծիքով՝ ընտանեկան բռնության արմատները այլտեղ են, և պետությունը արդեն իսկ մի շարք քայլեր է ձեռնարկել այս խնդրի հաղթահարման ուղղությամբ։
«Իմ կարծիքով ընտանեկան բռնության պատճառը ոչ թե խտրականությունն է, այսինքն ոչ թե այն է, որ բռնություն գործադրվում է մարդու նկատմամբ, որովհետև նա կին է, այլ նրա համար, որ նա իր կինն է»,- ասել է նա:
Կարծիքներ